Մարտի 21-ը Պոեզիայի միջազգային օրն է, ինչի առթիվ նույն օրը` ժամը 19.00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա գրական-երաժշտական երեկո՝ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով:
Երեկոյին կհնչեն ժամանակակից գրականության ինչպես կայացած, իրենց ուրույն ձեռագիրն ունեցող բանաստեղծների, այնպես էլ գրականության դաշտ նոր մուտք գործող երիտասարդ գրողների գործեր` Սոնա Վան, Ղուկաս Սիրունյան, Հուսիկ Արա, Նանե, Խաչիկ Մանուկյան, Էդուարդ Հարենց, Նոնա Պողոսյան, Անի Տեր-Գուլանյան, Բենիկ Ստեփանյան, Նարինե Ավագյան, Առնելա Այվազյան, Ինգա Իսահակյան, Սուսաննա Հայուհի Ղազարյան:
Կարդում են ասմունքողներ Սամվել Թոփալյանը, Անուշ Գալստյանը և հեղինակները: Կհնչեն նաև գրողների խոսքերով գրված երգեր: Միջոցառումը կվարի գրականագետ Անի Փաշայանը:
Երեկոյի թեման սերն է ու գարունը:
Մուտքն ազատ է: